211652_close_icon
views-count19160 դիտում article-date 09:37 11-12-2021

Համածառայակցի արձակած կրակոցներից ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել. ևս 2-ը վիրավոր են․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր են:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Նմանատիպ նյութեր