9692 դիտում
09:19 15-02-2018
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կրկին կանվանափոխվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: 2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել:
Եվ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ից զանգվածային արտահոսք սկսվեց, ու հեռացան մինչ այդ միացած ուժերը, որոշում է կայացվել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին:
Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի և ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն:
Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3110 դիտում
15:14 08-05-2017
Ֆրանսիայի նորընտիր նախագահի ղեկավարած կուսակցությունը կանվանափոխվի
5101 դիտում
10:59 17-12-2016
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հուսահատ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
3690 դիտում
10:43 12-05-2017
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը ներքին անալիզ է անում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին