5104 դիտում
10:59 17-12-2016
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հուսահատ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ»-ի վերածված Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը կայացրել է հուսահատ որոշում։ Մի շարք կուսակցությունների հետ բանակցություններ, քննարկումներ վարելուց հետո ՀՎԿ-ն որոշել է միայնակ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Որևէ կուսակցություն այլևս չի համաձայնել միավորվել նրան։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «ՀՎԿ-ն 20 տարի Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախկինում՝ ՕԵԿ, հիմա՝ ՀՎԿ, երբևէ այլ կուսակցությունների հետ չի մասնակցել, մշտապես մասնակցել է մենակ։ Դա մեր սկզբունքն է, իսկ ում բախտը չի բերում՝ մեզ հետ բանակցի, թող մեզ վրա չքցի շառը»։ Այս պատասխանը տալիս Բիշարյանը թերևս մոռացել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություններ։ Պարզապես դրանք այնպիսի կուսակցություններ են, որ նույնիսկ Բիշարյանն է մոռացել այդ մասին և կարծում է, թե իրենք էլի միայնակ են մասնակցում ընտրություններին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3690 դիտում
10:43 12-05-2017
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը ներքին անալիզ է անում. «Ժողովուրդ»
9692 դիտում
09:19 15-02-2018
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կրկին կանվանափոխվի. «Ժողովուրդ»
2631 դիտում
08:25 31-07-2015
Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը կմիանա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին. «Ժամանակ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8901 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին