Ֆրանսիայի նորընտիր նախագահի ղեկավարած կուսակցությունը կանվանափոխվի
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած «Առաջ» շարժումը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պատոնապես նոր անուն կստանա. այն կկոչվի «Առա՛ջ, հանրապետություն»։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարել է «Առաջ»-ի մամուլի քարտուղար Կրիստոֆ Կաստանարը։
«Կարծում ենք, որ «Առա՛ջ, հանրապետություն»-ը գեղեցիկ նպատակ է։ Դրա միջոցով Էմանուել Մակրոնը կկարողանա իրագործել իր քաղաքական նախագիծը»,-ասել է նա։
Կաստանարի խոսքով՝ իրեն ցանկանում են ստեղծել մի մեծամասնություն, որը կներգրավի սոցիալիստներին, հանրապետականներին, կենտրոնամետներին, մեծ մասամբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։