211652_close_icon
views-count4753 դիտում article-date 22:34 14-02-2018

Իսլանդիայի բնակչության 20 տոկոսը ԱԱ-2018-ի տոմսերի հայտ է ներկայացրել

Ռուսաստանում Իսլանդիայի դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրը հայտնել է, որ իսլանդական հավաքականի որքան երկրպագուներ են սպասում Ռուսաստանում 2018թ. կայանալիք աշխարհի առաջնությանը: «Իսլանդիան իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Ռուսաստանյան իշխանությունների հետ համագործակցում ենք շատ սերտ և բազմաթիվ հարցեր ենք քննարկում: Դուք միայն երևակայեք. Իսլանդիայի քաղաքացիների 20%-ը հայտ է ներկայացրել, որպեսզի աշխարհի առաջնության տոմսեր ստանա: Դա խոսում է հսկայական հետաքրքրության մասին: Եվ մենք հպարտանում ենք, որ մասնակցում ենք՝ ներկայացնելով աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենափոքրաթիվ երկիրը», ասել է իսլանդացի դեսպանը:

Նմանատիպ նյութեր