2721 դիտում
18:09 14-02-2018
Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 14-ին, այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:
Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը:
ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:
Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:
Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը:
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
18:45 08-02-2018
Վարչապետին ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները
1243 դիտում
22:19 19-12-2022
Վարչապետին ներկայացվել է ԱԻ նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը
2227 դիտում
20:23 20-02-2018
2017 թվականի ամփոփումը և 2018-ի անելիքները անշարժ գույքի կադաստրում
Այս բաժնից
1465 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ