211652_close_icon
views-count3149 դիտում article-date 20:46 14-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 12, խարդախության 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր