211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 3-ից 4-ը)

views-count1416 դիտում article-date 14:56 04-02-2014
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 27 դեպքից բացահայտվել է 26-ը, յուրացման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր