Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության Բազումի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների և ստուգումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 12.45-ին, Բազումի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռոման Դ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի ՆԳՎ թիվ 4 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]