211652_close_icon
views-count1218 դիտում article-date 16:07 01-02-2014

Նրանք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահների կողմից

Հունվարի 30-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազիր Բ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Յարուսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: *** Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Խ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանձ կողմից կատարված գողության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր