4048 դիտում
10:52 13-02-2018
Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետևաբար.
«Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետևաբար, լեգիտիմ համարվել»:
Հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաև կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել:
Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս և այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» թերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:
«Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, և որևէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը:
Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2513 դիտում
09:55 13-03-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպմանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի պահանջով․ Ժամանակ
2884 դիտում
18:54 11-03-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը