211652_close_icon
views-count2809 դիտում article-date 15:58 14-04-2021

Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Տեր-Պետրոսյանի խոսնակի արձագանքը

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտրարություններին, որտեղ նա անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Մուսինյանը մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Հիշեցնենք, որ իր այսօրվա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: Ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու...

Posted by Arman Musinyan on Wednesday, April 14, 2021

Նմանատիպ նյութեր