Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
Իսկ ՀԱԿ-ից՝ ԱԺ պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀՇ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: «Հանդիպմանը քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Բայց հիմնական հանդիպման հիմքում ընկած են եղել երկրում սոցիալ տնտեսական իրավիճակի քննարկումը եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի նախանշումը: Ինչպես նաեւ միասնական քաղաքակն օրակարգ ձեւավավորելու հարցը»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ինչպես նաեւ ավելացրեց, որ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: