2573 դիտում
09:55 13-03-2014
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպմանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի պահանջով․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից։ Խոսքը հանդիպմանը մասնակից առաջին դեմքերի մասին է: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով։ Նույնը սպասվում է նաև «Ժառանգության» դեպքում. հանդիպմանը կգնա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իսկ ՀԱԿ դեպքում, «Ժամանակ»-ի տեղեկություններով, բացառությունն արվել է հենց Գագիկ Ծառուկյանի պահանջով։ ՀԱԿ-ի հետ հանդիպումը եւս նախատեսված էր առաջին դեմքերով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի չներկայանալու պահանջը դրել է հենց Գագիկ Ծառուկյանը։ Նա հորդորել է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը չգա հանդիպմանը՝ գիտակցելով նման ֆորմատի հանդիպումից հետո իրեն սպասվող հետեւանքները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2932 դիտում
18:54 11-03-2014
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը
4099 դիտում
10:52 13-02-2018
Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
442 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
943 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
532 դիտում
13:59 22-01-2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը