211652_close_icon

Արտոնություն ստացող ընկերությունը հարկ չի վճարել. նրա թիկունքում պաշտոնյաներ են. «Ժողովուրդ»

views-count3933 դիտում article-date 09:44 13-02-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սևանի իշխան», «Սևան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սևան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, և եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում: «Սևան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին: Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր