211652_close_icon
views-count1704 դիտում article-date 13:56 12-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 9-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 26-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։ Բացահայտվել է գողության 52, խարդախության 18, անձի առևանգման և ապօրինի ծառահատման 3-ական ու դրամանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցելու 2, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր