211652_close_icon
views-count8409 դիտում article-date 21:08 11-02-2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/11/1088923/]Հիշեցնենք[/url], որ չվերթն իրականացնող Ան-148 օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկելուց մի քանի րոպե անց վայր է ընկել: Օդանավի 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են:

Նմանատիպ նյութեր