Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
ՀՀ Նախագահը խորին ցավակցություն է հայտնել [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/19/80001/]ավիավթարի [/url]կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: