11719 դիտում
16:37 10-02-2018
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին առանձին շրջաններում, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
[b]Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/b]
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
9228 դիտում
22:30 20-12-2017
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Այս բաժնից
5830 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան