15563 դիտում
11:41 22-11-2017
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ [b]Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։[/b]
[b]Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
[/b]
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն [b]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:[/b]
Նմանատիպ նյութեր
9540 դիտում
22:30 20-12-2017
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր