4074 դիտում
10:33 10-02-2018
Մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից. «Առավոտ»
«Առավոտ թերթի առաջնորդողը գրում է. «Եվ այսպես, Պոլսո պատրիարքարանի շուրջ մի քանի ամիս տևած թնջուկը հանգուցալուծվեց հօգուտ Թուրքիայի իշխանությունների դրածո Արամ Աթեշյանի: Թեև մի քանի ամիս առաջ Էջմիածնում Աթեշյանը խոստանում էր ընդունել փոխանորդի ընտրությունների ցանկացած արդյունք, և չնայած այն բանին, որ այդ ընտրություններում նա խոշոր հաշվով պարտվեց, Թուրքիայի իշխանությունները երկու ոտքը դրեցին մի կոշիկի մեջ և բացականչեցին` «ուզում ենք Աթեշյանին և վե՛րջ»:
Պոլսում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չգիտեմ, թե որքանով է նրանց խնդիրը հետաքրքիր մնացած 10 մլն հայության համար: Բայց մի քանի հատկանշական պահ այդ պատմության մեջ, այնուամենայնիվ, կա. նախևառաջ, իհարկե, մեր` հայերիս, ոչ միաբան լինելը, անձնական հավակնությունները ընդհանրական շահից վեր դասելը: Վստահ եմ, որ նույնիսկ Թուրքիայի նման գրեթե բռնապետական երկրում, եթե, ասենք, Պոլսի հայերի ամբողջ վերնախավը այս հարցում ունենար մեկ միասնական կարծիք, դժվար թե հնարավոր լիներ նրա վզին փաթաթել որևէ ոչ ընդունելի որոշում: Իհարկե, այս համատեքստում իր բացասական դերը խաղաց նաև Ստամբուլի հայազգի օլիգարխ Պետրոս Շիրինօղլուի չափից դուրս սերտ կապը Թուրքիայի իշխանությունների հետ: Բայց դե` նման երկրներում ո՞ր օլիգարխը ոտից գլուխ կախված չէ իշխանություններից:
Երկրորդ բնորոշ պահն այն է, որ իշխանությունները Թուրքիայում թե այլուր գերադասում են գործ ունենալ սահմանափակ մտավոր ունակություններ ունեցող տեղական իշխանիկի հետ: Պարզ է, որ Պոլսո պատրիարքը չի կարող հրապարակավ հայտարարել, թե Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Բայց նախորդ պատրիարքները, այդ թվում` առ այսօր դե յուրե այդ պաշտոնը զբաղեցնող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, գտնում էին այդ նուրբ հարցին առերեսվելուց խույս տալու ճկուն դիվանագիտական ձևը: Իսկ ահա Արամ Աթեշյանը ոչ թե խուսափում է այդ ցավոտ հարցին անդրադառնալուց, այլ բավականին քսու և շողոքորթ եղանակով առաջ է տանում թուրքական քարոզչության թեզերը: Դա առավել ցայտուն երևաց այն ժամանակ, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և արժանացավ Աթեշյանի դատապարտմանը, ինչպես նաև այս օրերին, երբ նա հայ համայնքի անունից ողջունեց թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա: Երկու դեպքում էլ հայոց եկեղեցու եպիսկոպոսը կարող էր պարզապես լռել:
Երբ գրեթե ամեն օր լրատվամիջոցներով խոսվում էր այս խնդրի մասին, ես ինձ մի հարց էի տալիս` մի՞թե Պոլսի հայերի կյանքն այդքան կախված է պատրիարքի անձից: Արամ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների խամաճի՞կն է` դե թող վայելի իր շեֆերի նվիրաբերած պաշտոնը: Մի՞թե ցանկացած պոլսահայ պարտադիր պետք է առնչվի պատրիարքարանի հետ: Եթե մարդը հավատացյալ է, ապա նա կարող է կազմակերպել իր հոգևոր կյանքը` չշփվելով որևէ եպիսկոպոսի հետ: Նա կարող է գտնել պարկեշտ, համեստ, իսկապես հավատացյալ մի քահանայի և իր շփումները եկեղեցու ու կրոնի հետ իրականացնել այդ անձնավորության միջոցով: Այդպիսի քահանաներ հաստատ կան Պոլսում: Ընդհանրապես, պարկեշտ քահանաներ շատ ավելի հաճախ են հանդիպում, քան պարկեշտ եպիսկոպոսներ: Այդպես է ոչ միայն Թուրքիայում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2521 դիտում
10:53 09-06-2016
Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. Չի կարելի հոխորտալ պատրիարքի դեմ. «Առավոտ»
3434 դիտում
10:20 17-06-2016
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել. «Իրավունք»
2117 դիտում
09:01 21-03-2019
Ով է Գարեգին Բ-ի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում. «Ժամանակ»
Այս բաժնից
958 դիտում
08:11 12-11-2024
Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
895 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
802 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»