Չինաստանում շահագործման է հանձնվել 5-րդ սերնդի J-20 կործանիչը
Չինաստանի զինված ուժերն այսուհետ կկիրառեն J-20 5-րդ սերնդի կործանիչը։ Այդ մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։
Չինաստանի ՌՕՈՒ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոր սերնդի կործանիչը կօգնի լավագույնս ապահովել երկրի օդային անվտանգությունը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը։
J-20-ը 2 տարի առաջ Չինաստանը հանրությանն էր ներկայացրել Չժուհայ քաղաքում անցկացված Airshow China-2016 ավիատիեզերական ցուցադրության ժամանակ։ Այն մշակել է Chengdu Aircraft Industry Corporation կորպորացիան։