Չինաստանը կառուցում է 5-րդ սերնդի J31 կործանիչը
Չինաստանը շարունակում է J 31 կործանիչի փորձարկումները: 5-րդ սերնդի այս կործանիչն ունի 17 մետր երկարություն, թևերի լայնությունը կազմում է 11,5 մետր: Նման չափսերը թույլ են տալիս այն համեմատել ամերիկյան F-35 Lightning II կործանիչի հետ, միևնույն ժամանակ այն չափսերով ավելի փոքր է, քան F-22-ը, J-20-ը և ПАК-ФА-ն:
J31 "Gyrfalcon"-ում օգտագործվում է J19 կործանիչի տեխնիկական մասերից: 2012 թվականից մինչ այսօր J31-ի առաջին օրինակն արդեն իսկ անցել է առնվազն 6 փորձարկում: