211652_close_icon

Ծխելու դեմ օրենքի նախագիծն այդքան արժանավոր բան չէ մեր համար. Գալուստ Սահակյան

views-count5757 դիտում article-date 17:32 08-02-2018
Հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետ է հայտնել պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում: Նա համոզմունք է հայտնել, որ նախագիծը նման տեսքով չի ընդունվի: «Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար: Ծխախոտի մասին այդ օրենքն ընդունելու համար եվրոպական տերությունները, ԱՄՆ-ն 30-ից 50 տարի անընդհատ աշխատանք են կատարել: Մեզանում մեխանիզմներ չկան, որ ստուգեն»,- ասել է Սահակյանը: Պատգամավորը նշեց, որ դրա արդյունքում ռեստորանները ու նման վայրերը չեն կարող աշխատել: Նրա խոսքով՝ նման օրենք ընդունելու համար պետք է հանրությանը նախապատրաստել:

Նմանատիպ նյութեր