Արսեն Վենգեր. Ո՞ւմ է խանգարում իմ աշխատանքը «Արսենալում»
«Արսենալի» գլխավոր մարզիչԱրսեն Վենգերը պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին:
«Ես արդեն բազմիցս եմ պատասխանել այդ հարցին: Կարող եմ նույնը նորից կրկնել: Միթե՞ իմ ապագան «Արսենալում» խանգարում է ձեզ հանգիստ քնել:
Ես զարմանում եմ, որ ամեն անգամ ստիպված եմ լինում նորից ու նորից պատասխանել իմ ապագայի մասին հարցին:
Ես մերժել եմ բազմաթիվ առաջարկներ՝ հարգելով իմ պայմանագիրը, բայց,չնայած դրան, անընդհատ պատասխանում եմ այդ հարցին», ասել է Վենգերը: