Արսեն Վենգեր. Սանչեսի պատճառով մթնոլորտը «Արսենալում» այնքան էլ հաճելի չէր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, թե ինչպես էր թիմի վրա ազդում կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հեռանալու հետ կապված իրավիճակը:
«Լինում են ժամանակաշրջաններ, երբ թիմում մթնոլորտը դառնում է նվազ հաճելի: Դա տեղի է ունենում անորոշության պատճառով:
Ես նկատի ունեմ ոչ թե պարզապես խաղացողներ հեռանալը. թիմերը դրան սովոր են: Այլ թիմում բուն անորոշության փաստը, երբ չգիտես, մնալու է ֆուտբոլիստը, թե՝ ոչ:
Բայց հենց ամեն ինչ պարզ է դառնում, թիմը հարմարվում է նոր իրավիճակին», ասել է Վենգերը: