Լուիս Էնրիկեն մոտ օրերս կարող է գլխավորել «Չելսին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն այսօր կարող է պաշտոնանկ լինել:
Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դժգոհ է այս մրցաշրջանում Կոնտեի աշխատանքից և խաղացողների, այդ թվում՝ Դիեգո Կոստայի հետ հարաբերություններից:
Մեծ հավանականությամբ, մոտ օրերս «Չելսին» կգլխավորի Լուիս Էնրիկեն: Իսպանացուն և նրա ընտանիքին բավարարում է «Չելսիի» ինչպես մարզական բաղկացուցիչը, այնպես էլ այն փաստը, որ նրանք բնակվելու են Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում:
Նշենք, որ ԱՊԼ-ի վերջին երկու տուրում «Չելսին» խոշոր հաշվով պարտութուններ է կրել. նախ սեփական հարկի տակ «Բորնմութից» (0:3), իսկ վերջին տուրում` «Ուոթֆորդից» (1:4):


