211652_close_icon
views-count766 դիտում article-date 20:38 27-05-2014

Դիեգո Գոդինը` «Բավարիա»-ի տրանսֆերային գլխավոր նպատակ

«Ատլետիկո»-ի կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը հայտնվել է «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում: Ուրուգվայցի խաղացողը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կհանդիսանա մյունխենցիների տրանսֆերային գլխավոր նպատակը: «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության կենտրոնը և դա մտադիր է անել ուրուգվայցի խաղացողի օգնությամբ, ով ավարտված մրցաշրջանում իրեն գերազանց դրսևորեց:

Նմանատիպ նյութեր