«Ֆլորիդայի» հոկեյիստը տափօղակի հարվածից զրկվել է ինը ատամներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ֆլորիդայի» պաշտպան Քիթ Յանդլը NHL-ի առաջնությունում «Քարոլինայի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել: Առաջին խաղակեսում տափօղակը դիպել է հոկեյիստի դեմքին, որի հետևանքով նա զրկվել է ինը ատամից: Վնասվածքից անմիջապես հետո Յանդլը գնացել է հանդերձարան:
Ուշագրավ է, որ հոկեյիստը այդքանից հետո երրորդ խաղակեսում սահադաշտ է վերադարձել և շարունակել խաղը:
Հանդիպման հաջորդ առավոտյան Յանդլին վիրահատել են: Այն բարեհաջող է անցել, և 33-ամյա ամերիկացի պաշտպանը առանց որևէ սահմանափակման մասնակցել է թիմի մարզմանը: