4695 դիտում
16:57 05-02-2018
Պեսկովը մտահոգություն է հայտնել ահաբեկիչների մոտ զենիթահրթիռային համակարգերի առկայության փաստով
Կրեմլը մտահոգված է փաստով, որ Սիրիայում ահաբեկիչների ձեռքին են հայտնվել զենիթահրթիռային համակարգեր։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Interfax-ը։
«Անկասկած, սա չափազանց մտահոգիչ է և բոլոր պետությունների համար մեծ սպառնալիք»,-ընդգծել է նա, սակայն չի մանրամասնել, թե ինչ տեսակի համակարգեր այս պահին ունեն ահաբեկիչները։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ահաբեկիչները Սիրիայում խոցել էին ռուսական Cy-25 հարվածային ինքնաթիռը։ Օդաչուն հասցրել էր կատապուլտի միջոցով իրեն նետել ինքնաթիռից, սակայն գետնին մարտի էր բռնվել ահաբեկիչների հետ և զգալով, որ իրեն կբռնեն՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել էր իրեն։
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
18:31 26-12-2019
Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ
1812 դիտում
22:46 21-02-2015
Ջո Բայդենը հերթական անգամ հայտնել է Ուկրաինայում ռուսական զորքի առկայության մասին
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ