Թուրքիան լավ կանի՝ վերանայի իր դիրքորոշումը Սիրիայում. Իրանի ԱԳՆ
Թուրքիայի ղեկավարությանը հարկավոր է վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի գործերին միջամտելու հարցում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է Tass-ը։
Միևնույն ժամանակ նշել է, որ չնայած դրան, Սիրիայի հարցով խորհրդակցությունները Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից շարունակվելու են։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց նոր ռազմական օպերացիա սկսելու մասին, որն իրականացնում է Սիրիայի Աֆրին շրջանում, Սիրիայի «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության դեմ։
Նշված շրջանը բնակեցված է 1.5 մլն քրդերով։