5340 դիտում
11:39 21-09-2017
Թրամփը լավ կանի, ներողություն խնդրի իրանական ժողովրդից. Իրանի նախագահ
Սպիտակ Տան ղեկավար Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իրանական կողմին ուղղված ոչ արդար քննադատություն է եղել։ Այդ մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, փոխանցում է Tass-ը։
Նրա խոսքով՝ ամերիկյան ղեկավարն այնպիսի արտահայտություններ է հնչեցրել, որոնք անհարիր են և վիրավորական՝ իրանական ժողովրդի համար։ Նա նաև նշել է, որ Թրամփին անհրաժեշտ է ներողություն խնդրել։
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագրում փոփոխություններ անելու ԱՄՆ-ի նախագահի կոչից՝ Ռուհանին ասել է, որ այդ թեման մեկընդմիշտ փակված է։
Հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս գալ համաձայնագրից, ապա քայլը քննադատության կարժանանա համաշխարհային հանրության կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների։
«Դա բազմակողմ համաձայնագիր է»,-ընդգծել է Իրանի նախագահը։
Նմանատիպ նյութեր
41355 դիտում
19:38 13-07-2018
Նախարարը ճիշտ կանի ներողություն խնդրի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժիշկ. Tert.am
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1051 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1036 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները