211652_close_icon
views-count2160 դիտում article-date 10:14 19-04-2014

Հովիկ Աբրահամյանը Մեռելոցը չի վերանայի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր քրիստոնյաների համար մեծ տոն է. երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո, կավետվի. «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Տևական ժամանակ Սերժ և Տիգրան Սարգսյանները Ճրագալույցի պատարագը և Հարության ավետիսը տոնել են Սբ. Սարգիս եկեղեցում: «Կմասնակցի՞ այսօր Սերժ Սարգսյանը Ճրագալույցի պատարագին» հարցին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը տվեց հայտնի պատասխանը. ՀՀ նախագահի այցերի, միջոցառումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այսօր հերթական մարզային այցն է կատարելու Թեղուտ, ապա՝ Դիլիջան, ուր, ըստ ամենայնի, կմասնակցի նաև Ճրագալույցի պատարագին: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, նա ավանդականի պես կլինի Սուրբ Սարգիսում՝ հարազատ Կճոյանի մոտ: Հովիկ Աբրահամյանի մասով նշենք, որ նա երեկ զբաղված էր խորհրդակցություններով. ժամանակ չկար մեր հարցերը նրան փոխանցելու, այդ թվում` հետաքրքրվելու՝ պահպանելո՞ւ է վերջինս իր նախորդի մոտեցումը` երկուշաբթի Մեռելոցի օրերը որպես ոչ աշխատանքային օրեր, թե՞ «վերանայելու» է այդ կարգը: Ի դեպ, Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են համարվել Վեհափառի խնդրանքով: Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, և չեղյալ անելու որոշում չի կայացվել»։

Նմանատիպ նյութեր