211652_close_icon
views-count1365 դիտում article-date 15:52 05-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 2-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 8 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 34, խարդախության 8, անձի առևանգման 3, խուլիգանության 2, շորթման և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր