Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակի պատճառով մոտ 60 թռիչք է հետաձգվել ու չեղարկվել
Այսօր՝ փետրվարի 4-ին, շուրջ 60 թռիչք է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում։ Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ մասնավորապես, ձնաբուքը, հաղորդում է Tass-ը։
«Յանդեքս» պորտալի հրապարակած տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11։30-ի դրությամբ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 41, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 12, ևս 16-ը՝ չեղարկվել, «Վնուկովո»-ում հետաձգվել է 6 և չեղարկվել 2 թռիչք։
Ինչպես նախազոգւշացրել են օդերևութաբանները, հանգստյան օրերին Մոսկվայի մարզում սպասվում է ձնաբուք և ուժեղ քամի։ Անբարենպաստ եղանակային պպյմանների հետևանքով 1 մարդ մահացել է, 5 ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։