Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակի պատճառով 4 տասնյակից ավելի չվերթ է հետաձգվել ու կասեցվել
Մոսկվայում շարունակվող եղանակային վատ պայմանների պատճառով այսօր կրկին չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել, հաղորդում է gazeta.ru-ն։
«Յանդեքս.չվացուցակ» պորտալում նշված է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 10 և հետաձգվել 16 չվերթ։
«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 32, հետաձգվել 8 չվերթ։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այսօր Մոսկվայում կպահպանվի մինչև -27 աստիճան ցուրտը։