Անբարենպաստ եղանակի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են չեղարկվել
Մոսկվայում առկա եղանակային վատ պայմանները «թույլ չեն տվել» օդանավերին թռիչքներ իրականացնել։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում այս պահի դրությամբ չեղյալ է հայտարարված 50-ից ավելի չվերթ, հետաձգվել է10-ը։
Միայն «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 52, հետաձգվել՝ 7 չվերթ, իսկ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ։
Նախօրեին Մոսկվայի գրեթե բոլոր օդանավակայաններում կրկին նույն պատկերն է եղել. անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 3 տասնյակ չվերթ չի իրականացվել։