Ուժեղ ցավերից տառապող Լեդի Գագան չեղարկել է համաշխարհային շրջագայության 10 համերգները
Երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր համաշխարհային շրջագայության եզրափակիչ 10 համերգները: Նման որոշում կայացվել է բժիշկների խորհրդով. երգչուհին տառապում է քրոնիկ հիվանդությունից, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավերով:
Լոնդոնում կայանալիք համերգից մեկ օր առաջ երգչուհու թվիթերում հաղորդագրություն է տարածվել, որ նա «ծանր որոշում» է կայացրել չեղարկել համերգը. «Լեդի Գագան տառապում է ուժեղ ցավերից, որոնք էականորեն սահմանափակել են կենդանի համերգ տալու նրա հնարավորությունը», նշված է հաղորդագրության մեջ:
Լեդին ինքը նշել է, որ բառերի չի գտնում, որպեսզի նկարագրի իր հիասթափվածությունը՝ համերգները չեղարկելու որոշումից:
Ավելի վաղ Լեդի Գագայի մոտ ախտորոշվել էր Ֆիբրոմիալգիա. դա քիչ ուսումնասիրված ոսկրա-մկանային քրոնիկ հիվանդություն է: