Լեդի Գագան հղի է. լուսանկարներ
Նյու Յորքի հյուրանոցներից մեկի բակում պապարացիները լուսանկարել են նկատելի փորիկով եւ կարմիր զգեստով Լեդի Գագային: ԶԼՄ-ները գրել են, որ նա երեխայի է սպասում իր ընկերոջից` դերասան Թեյլոր Քիննիից, որի հետ հանդիպում է 2011 թվականից:
Գագան քնքշորեն շոյել է փորը եւ խորհրդավոր ժպտացել, մինչդեռ նրա ներկայացուցիչն օրերս հայտարարել էր, թե երգչուհին հղի չէ: Այնուամենայնիվ, Գագային մոտ կանգնած աղբյուրները տեղեկություններ են տարածում, որ երգչուհին իսկապես հղի է: