Լեդի Գագան նոր դաջվածք ունի
Լեդի Գագայի մարմնին «Հրեշների մայր» գրառման տեսքով 17-րդ դաջվածքն է արվել, որի լուսանկարը երգչուհին հրապարակել է «Ինստագրամ»-ում:
Երկրպագուները Գագային հենց «Հրեշների մայր» են անվանում:
Գագաի մարմինը զարդարում են նաեւ ծաղկային նախշերի, կենդանիների տեսքով դաջվածքներ: Երգչուհու խոսքով` իր դաջվածքները երկրպագուների հանդեպ հարգանքի նշան են: