Ինքնասպան է եղել Ֆիդել Կաստրոյի ավագ որդին
Կուբայում ինքնասպան է եղել մեծ հեղափոխական Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ 68-ամյա Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը, հայտնում է BBC-ն։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վերջինս խորը դեպրեսիայի մեջ էր հայտնվել և մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության ներքո։
Հորը չափազանց շատ նման լինելու համար Կուբայում Կաստրո Դիաս-Բալարտին անվանում էին «Ֆիդելիտո»։ Վերջին տարիներին նա զբաղեցրել էր Կուբայի գիտության հարցրով պետական կոմիտեի խորհրդականի, ինչպես նաև Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնները։