Կուբայում Granma թերթը հրապարակել է Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարը
Կուբայում Granma թերթը հրապարակել է վերջին կես տարվա ընթացքում առաջին անգամ արված Ֆիդել Կաստրոյի նոր լուսանկարները:
88-ամյա առաջնորդի մի լուսանկարի տակ գրված է եղել «Ֆիդելը բացառիկ անձնավորություն է»:
Հիշեցենք, որ Ֆիդել Կաստրոն երկար ժամանակ է՝ հանրության առջև հանդես չի գալիս: Իսկ ամենավերջին լուսանկարը անցյալ տարվա օգոստոսին է արվել:
Ի դեպ՝ 2015թ-ի սկզբին որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կաստրոն մահացել է: Լուրերը հերքվել էին այն բանից հետո, երբ հունվարի վերջին առաջնորդը երկար լռությունից հետո նամակով դիմել էր Կուբայի ուսանողներին: Այդ նամակում նա նշել էր, որ առաջվա պես չի վստահում ԱՄՆ-ին: