211652_close_icon
views-count2342 դիտում article-date 11:32 03-03-2015

Կուբայում մահացել է Ֆիդել Կաստրոյի նախկին սիրեցյալը

Կուբայի մայրաքաղաք Հավանայում 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նախկին սիրեցյալը՝ Նատալիա Ռեվուելտա Կլեուսը: Ըստ լրատվամիջոցների՝ նա տառապել է թոքերի շրչառական հիվանդությամբ և մեկ շաբաթ գտնվել է Հավանայի հիվանդանոցներից մեկում: 1950-ական թվականներին Կաստրոյին աջակցելու համար նա վաճառել է իր թանկարժեք իրերը և փոխանցել հեղափոխականներին: Ռեվուելտան առաջին անգամ Կաստրոյին հանդիպել է 1952թ-ին: 1956թ-ին նրանք Ալինա անունով աղջիկ են ունեցել, ով հետագայում դարձել է Կուբայի իշխանությունների մոլի հակառակորդը: Հայտնի է նաև, որ նրանց աղջիկը 1993թ-ին տեղափոխվել է ԱՄՆ և այժմ ապրում է Մայամիում:

Նմանատիպ նյութեր