2655 դիտում
21:50 31-01-2018
Հայաստանին նվիրված երեկո է կազմակերպվել Կահիրեի «Կոսմոպոլիտ» ռոտարական ակումբում
Հունվարի 29-ին Կահիրեի «Կոսմոպոլիտ» միջազգային ակումբը կազմակերպել էր Հայաստանին նվիրված հատուկ երեկո, որին ներկա էին ակումբի անդամներ, Եգիպտոսի հասարկական և գործարար շրջանակների, Կահիրեի հայ համայքնի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ։
Հայաստանին նվիրված հանգամանալից ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով ներկայացրեց Հայաստանի և հայ ժողովրդի անցած ուղին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերությունները, տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները, մշակութային առանձնահատկությունները, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու հայկական Սփյուռքի դերակատարությունը։
Դեսպան Մելքոնյանը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Հանդիպման ավարտին դեսպան Մելքոնյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն և հայկական երաժշտության համերգ։
Տեղեկանք. «Կոսմոպոլիտը» Եգիպտոսում գործող նշանավոր ռոտարական ակումբներից է, որն իր շարքերում միավորում է ինչպես եգիպտացի, այնպես էլ՝ օտարերկրացի տարբեր ոլորտների գործիչների։
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
15:06 12-05-2016
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անցկացվեց hուշ-երեկո երեկո՝ նվիրված զոհված ազատամարտիկ Դավիթ Սարապյանին
Այս բաժնից
331 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
640 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)