211652_close_icon
views-count2137 դիտում article-date 20:43 30-01-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվար 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Դիլիջան-Վանաձոր, Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր