211652_close_icon

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

views-count1372 դիտում article-date 10:05 27-02-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանում, Վայքում և Սարավանի լեռնանցքում տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր