Մոսկվայի իշխանությունները «օրինախախտ» հայ վարորդին կվերադարձնեն գումարը. վերջինը տուգանվել էր խցանման մեջ «սխալ» կայանման համար
                        Մոսկվայի իշխանությունները կվերադարձնեն գումարը վարորդին, ով տուգանվել էր խցանման մեջ սխալ կայանման համար: Այս մասին հայտնում է «Газете.Ru»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի Ճանապարհայինն Ոստիկանության ներկայացուցչին:
Բացի տուգանքի չեղարկումն ու գումարը վերադարձնելը,  ծառայությունում կպատժեն նաև  աշխատակցին, ով  սխալ է  թույլ տվել տեսախցիկների արձանագրությունն ուսումնասիրելու ընթացքում:
Ավելի վաղ վարորդ  Արսեն Միրաբյանը հայտնել էր, որ տուգանվել է չթույլատրելի հատվածում մեքենան կայանելու համար, սակայն, ներկայացված լուսանկարներում պարզ երևում է, որ վարորդը ընթանում է երթևեկելի հատվածով, իսկ մեքենան, հետևաբար, կայանված չէ, ինչպես ներկայացվել է ծառայության կողմից,  այլ ընթացքի մեջ է:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

