211652_close_icon
views-count7419 դիտում article-date 12:20 19-12-2016

Թայվանում իշխանությունները օրինախախտ վարորդին պատժել են՝ նրա բացառիկ Lamborghini-ն վերածելով մետաղյա ջարդոնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թայվանում իշխանությունները հաշվեհարդար են տեսել բացառիկ՝ Lamborghini Murcielago SV-ի նկատմամբ, որից ողջ աշխարհում ընդամենը 190 օրինակ է արտադրված։ Պատիժն իրականացվել է նրա համար, որ վերջինիս վարորդը հրաժարվել է հետևել օրենքին՝ խարդախ ճանապարհով է գրանցել ավտոմեքենան, իսկ օրենքով նախատեսված է՝ օրինախախտ քաղաքացուց նախ առգրավել նրան պատկանող թանկարժեք ավտոմեքենան, իսկ հետո հրապարակավ ջարդոնի վերածել, որպեսզի դաս լինի մյուս օրինախախտ վարորդներին։ Մեքենայի արժեքը 300.000 դոլար է։ Վերջինիս սեփականատերը բազմաթիվ անգամ բողոքարկել է դատարան և փորձել ամեն կերպ վերադարձնել ավտոմեքենան, սակայն անօգուտ. այդ երկրի օրենքները խստիվ պահպանվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր