Հենրիխ Մխիթարյան. Իմ որոշման մեջ չեմ կասկածում
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր նոր թիմին:
«Իհարկե, շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է: Գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ մասնագետ է, նրան դուր է գալիս, երբ խաղացողները իրենց մեջ նոր սահմաններ են բացում:
Դա էր պատճառներից մեկը, որ ես տեղափոխվեցի «Արսենալ»: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մենեջեր է:
Ես վաղուց գիտեմ Վենգերին, և իմ որոշման մեջ նույնիսկ չեմ կասկածում: Կարծում եմ, որ «Արսենալի» ֆուտբոլը կարող է երազանք դառնալ յուրաքանչյուր խաղացողի համար,որը գերադասում է հարձակումը», ասել է Մխիթարյանը:


