211652_close_icon
views-count6676 դիտում article-date 10:33 15-01-2014

Ես Մարիո Գյոտցեն չեմ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիա»-ն Մխիթարյանի համար «Շախտյոր»-ին վճարեց 27,5 մլն եվրո: Սպասվում էր, որ Մխիթարյանը Դորտմունդում կփոխարինի Մարիո Գյոտցին, ով տեղափոխվեց «Բավարիա»: « Ես Մարիո Գյոտցեն չեմ: Աշխարհում չկան երկու միանման ֆուտբոլիստներ: Ինձ և Մարիոյին չի կարելի համեմատել, քանի որ մենք միանգամայն տարբեր ֆուտբոլիստներ ենք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Բորուսիա»-ի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր